Թուրքիայում 6․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 20 շենք է քանդվել Իզմիր արվարձանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: 

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Երկրաշարժը եղել է 6.9-7 բալ ուժգնությամբ: Այն ցունամիների ալիք է բարձրացրել: Սոցկայքերում հրապարակվում են երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների տեսանյութեր ու լուսանկարներ:

Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում:

Թուրքիա

--00--ԱԹ