Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում են հայերի դեմ. The Globe and Mail

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News  

բայրակթար

Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ, որոնք համալրված են Կանադայում արտադրվող՝ ավիահարվածների թիրախավորման օպտիկական սարքավորումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փաստը հաստատել է The Globe and Mail-ը: Պարբերականը նշում է, որ այս հանգամանքը հաստատում է այն պնդումները, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտությունում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են կանադական ռազմական տեխնոլոգիաներով: Դրանք ի սկզբանե հաստատված են եղել Թուրքիա արտահանվելու համար, սակայն հետո տեղափոխվել են Ադրբեջան:

The Globe and Mail-ը լուսանկարիչ է ուղարկել Հայաստան՝ լուսանկարելու խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ՝ սկանդալային փաստի մասին առաջին ձեռքից ապացույցներ ստանալու համար: Առաջատար հետազոտող Քելսի Գալահերն ասել է, որ լուսանկարում երևացող սարքավորումը, որին հիմա տիրապետում են հայերը, իրականում MX-15D նկարահանման և թիրախավորման սարք է՝ պատրաստված L3Harris Wescam-ից կողմից: Նրա խոսքով՝ հիմնաթիթեղի վրա սերիական կոդում «CMX-15D» -ը անհերքելի է դարձնում, որ դա կանադական արտադրության է:

բայրակթար

«Նույն հիմնաթիթեղը բրենդավորված է նաև Baykar-ի `թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրողի կողմից»,-ասել է հետազոտողը:

Մասնագետների խոսքով՝ The Globe- ի լուսանկարները հիմնավոր ապացույցներ են առ այն, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված ռազմական տեխնիկան տեղափոխվել է Ադրբեջան: Հոդվածում նշվում է, որ Կանադան պարտավոր է ներքին օրենսդրությամբ և զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրով հայտնաբերել նման խախտումները, երբ ռազմական արտադրանքն օգտագործվում է նախատեսված հաճախորդներից բացի այլ օգտվողի կողմից և կանխել դա: Կանադան, ըստ պարբերականի, նաև պետք է դադարեցնի որոշ ապրանքատեսակների արտահանումը, որոնք օգտագործվում են խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու նպատակով:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

բայրակթար

 

--00—ՄՀ