ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների սպասողական, իներտ վերաբերմունքը վրդովեցնող է. Քեռյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն ասում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների սպասողական, իներտ վերաբերմունքը վրդովեցնող է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ն այս պահին չի ոզում խրվել Արցախյան հակամարտության մեջ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի քաղաքական էլիտան մանևրում է, նրա քայլերում հստակություն չկա: «Լավրովյան պլանը» 2016-ից հետո Հայաստանին ներկայացված ուլտիմատիվ ծրագիր է եղել ու հասարակությանը հստակ չի ասվել՝ ինչ է ենթադրում շրջաների հանձնումը: Իսկ չասելու հետևանքը, տեսնում ենք, պատերազմն է»,-ընդգծեց Քեռյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ