Հայերից հեռու. ադրբեջանցի պաշտոնյաների լուսանկարվելու «ավանդույթը»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՀՀ Ադրբ

Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում այսօր մեկնարկած՝ ԱՊՀ երկրների Զինված ուժերի ԳՇ պետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը հավատարիմ է մնացել «հայրենի ավանդույթին»՝ հեռու կանգնելով ՀՀ ներկայացուցչից:

2020

24news-ն ի մի է բերել նախորդ տարիների նմանատիպ դեպքերը:

2016-ի նոյեմբերին ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո արվող խմբային լուսանկարում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հեռու էր կանգնել ՀՀ պաշտպանության նախարարից: Ավելի վաղ նա հեռու էր կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից:

2016

2017 թ. մայիսին ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից հետո արարողակարգային լուսանկարում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դարձյալ հեռու է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից: 

2017

2017-ի հոկտեմբերին Տաջիկստանում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորող՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նկատելիորեն հեռու է կանգնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից:

2017 հոկտեմբեր

2018-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից։ 

2018

2019-ի հոկտեմբերին Թուրքմենստանում տեղի է ունեցել ԱՊ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Լուսանկարվելու պաշտոնական արարողության ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը փոքր-ինչ ավելի հեռու է կանգնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանից:

2019

--00--ԱԹ