ԱՀ ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

․

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներով պարգևատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ գնդապետի կոչում է շնորհվել Վալերի Մելքումյանին, Կարեն Ավետիսյանին, Մեխակ Արզումանյանին, Սասուն Սարուխանյանին, Արման Բարսեղյանին, Արմեն Նարիմանյանին, Մհեր Հարությունյանին, Արամ Ասրյանին, Արայիկ Դանիելյանին, Սարո Երեմյանին, Արմեն Հարությունյանին, Քերոփ Մովսիսյանին և Կարեն Առուշանյանին:

Փրկարարի առաքելությունը կատարելիս վիրավորում ստացած մի խումբ աշխատակիցներ նախագահի մեկ այլ հրամանագրով պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով՝ Հարութ Ապրեսյանը, Ավետիք Միրզոյանը, Կարոտ Բաղրյանը, Գարիկ Մելքումյանը, Գեղամ Գրիգորյանը, Մարատ Կարապետյանը, Սաշա Ավանեսյանը, Վահագն Ստեփանյանը և Վալերի Խաչատրյանը:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով փոխգնդապետի կոչումներ են շնորհվել Գեղամ Ղուլյանին, Ալեքսեյ Շաֆերյանին, Սամվել Սարգսյանին, Հովիկ Ավանեսյանին, Աբգար Մանուկյանին և Աշոտ Սարգսյանին:

Մայորի կոչում են ստացել՝ Մհեր Ղուկասյանը, Վահրամ Մայիլյանը, Սուրեն Սարգսյանը, Շահեն Հայրապետյանը, Դավիթ Աբաղյանը և Դավիթ Առաքելյանը:

Կապիտանի կոչում է շնորհվել Գևորգ Ստեփանյանին, իսկ Արմեն Սարուխանյանին՝ ավագ լեյտենանտի:

«Արիություն» մեդալով պարգևոտրվել են Մարատ Ավագյանը և Հարություն Աթաջանյանը: Վերջինս՝ հետմահու:

«Փառքի խաչ Նոյ» մեդալով հետմահու պարգևատրվել է Հովիկ Աղաջանյանը:

--00--ԱՀ