Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

զինյալ

ԼՂ հակամարտության գոտում հայ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն: Նա «Համզա» խմբավորման երկրորդ առաջնորդն է, որ սպանվել է վերջին օրերին` ԼՂ դեմ մարտական գործողությունների ընթացքում: 

Ադել Շահիրը` «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատարը, մահացել է մի քանի օր առաջ` չորս այլ զինյալների հետ միասին:

Աբոն առաջինն է այն առաջնորդներից, որ մասնակցել են Ադրբեջանում մարտական գործողությունների անցկացման համար զինյալների հավաքագրմանը:

Ըստ որոշ տեղեկությունների` Աբոն պատասխանատվություն է կրում Համզայի շրջանի մի քանի խմբավորումների գործունեության համար:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս