Ադրբեջանում ցինիզմով են կատարվում պատերազմական հանցագործությունները, խրախճանքի է վերածվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց արցախյան պատերազմը, դինամիկան շատ հետաքրքիր զարգացավ։ Թուրքական և ադրբեջանական աղբյուրներից հորդում էր ատելությունը, որով թիրախավորվում էին հայկական էջերը՝ կազմակերպված, ինստիտուցիոնալ, հստակ համակարգված եղանակով։ Միջազգային հանրությանն ի սկզբանե զգուշացնում էի, որ այդ ատելությունը հեշտությամբ կարող է վերածվել վայրագությունների և դաժանություների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Այս պատերազմի առանձնահատկությունը՝ ի համեմատություն Ապրիլյան պատերազմի, այն է, որ մարդկային կոնտակտ սկզբում չկար։ Այն ժամանակ միանգամից սկսվեց մարդկային կոնտակտով՝ տարեցների ականջներ կտրելով, գլխատումներով։ Այստեղ սկզբում չկար։ Դրա համար սկզբնական շրջանում այդ դաժանությունները չէին երևում, ընդ որում՝ հետաքրքրականն այն է, որ ոչ միայն բացառիկ ցինիզմով են կատարվում սպանությունները, այլև դրանք հրապարակվում են հատուկ կազմակերպված ձևով, ավելին՝ Ադրբեջանում՝ իրենց տիրույթներում, այս ամենն արժանանում է շատ մեծ խրախճանքի»,- ասել է Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս