ԱՄՆ առաջարկում է սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել ԼՂ հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News 

․

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար: Այս մասին Լոս Անջելեսում  ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։ Այս մասին հայտնում է Asbarez News-ը:

«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից»,- նշել է Օ'Բրայենը:

«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում: Այն, ինչ միանշանակ է նախագահ Թրամփի համար, չի կարող ռազմական լուծում լինել այս հակամարտությանը: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների»,- նշել է Թրամփի խորհրդականը:

Օ'Բրայենը շեշտել է, որ երկու կողմն էլ պետք է դժվարին փոխզիջման գնան խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված աշխատանքնեը շարունակելուն։

--00--ԱՀ