«Արցախը մեզ համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի. նամակ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

լռություն

Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները՝ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը,
դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռոբերտ Գեդիկյանը դիմել են երկրի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ անհասկանալի համարելով դիվանագիտության ղեկավարի լռությունը ԼՂ հարցի առնչությամբ: Ուղերձը ֆրանսիական «Marianne» թերթում։

Ըստ հայազգի մշակույթի գործիչների՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից չի հնչել ոչ մի առաջարկ կամ գաղափար, որը ցույց կտար ձեր անհանգստությունը թուրք-ադրբեջանական միության կողմից Արցախի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ: Նա նաև չի դատապարել այդ զանգվածային, դաժան և տոտալ ագրեսիան։

Բանակում նաև հարց է ուղղվում Դրիանին՝ իրեն հայտնի՛ է, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգի և թալիշ փոքրամասնությունների որդիներին ուղարկում է կռվելու օտար թշնամու հետ: Հայտնի՞ է նրան, որ Ալիևի ընտանիքը թալանում է նավթադոլարները, որոնք երկար չեն բավականացնի:

«Արցախը մեզ համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի: Մեզ ոչինչ չի մնում անել, քան դիմադրել, հակահարված տալ հարձակվողներին, որոնք երազում են մեր մահը: Այս պատերազմը, որին բախվել է հայ ժողովուրդը, բոլորովին էլ տեղային հակամարտություն չէ: Դրա ապացույցն են ռազմական խորհրդատուները Թուրքիայից և Պակիստանից, ջիհադականները Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից: 

Լսե՛ք Էրդողանի խոսքերը, և Դուք կհասկանաք մեր զգուշացումների իմաստը: Նա հավատարիմ է իր խոսքին: Նրա չարությամբ և ատելությամբ ողողված ռևանշիզմը ուժ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնել, ապա չափազանց ուշ կլինի, ընդ որում՝ ոչ միայն հայերի համար: Մոտ ժամանակում արյուն կարող է հոսել Հունաստանում և Բալկաններում:

Դուք չե՞ք նկատում՝ ինչ է կատարվում: Արցախի և Հայաստանի բնակիչները ոչ միայն տարածաշրջանի մասն են: Նրանք հենց տարածաշրջանն են արդեն ավելի քան 2000 տարվա ընթացքում: Նրանք նրա դարպասներն են, նրա անփոխարինելի պահակները:

Դուք պետք է իմանաք՝ ինչ են նրանք պաշտպանում, չէ՞ որ դուք պատմաբան եք»,-նշված է նամակում:

--00—ԼՄ