Մոտ 50 թուրք ներխուժել են Վիեննայի եկեղեցի և «Ալլահ Ակբար» վանկարկել, սկանդալ սարքել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Վիեննա

 Ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝  վկայակոչելով Kurier թերթը։  

Թերթը գրում է՝ Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 50 մարդ ներխուժել է տաճար և սկանդալ սարքել:

Երիտասարդները վանկարկել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից փախել են նախքան իրավապահների ժամանելը: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է:

--00—ՄՀ