Եվրամիությունը 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ի՝ պատերազմից տուժած բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ԵՄ

Եվրամիությունը 400 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Լրացուցիչ 400 հազար եվրոյի մարդասիրական օգնություն ենք հատկացրել ԼՂ-ի և նրա շրջակայքի՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար», - ասել է Յանեզ Լենարչիչը։

Պաշտոնյան նաև ԵՄ--ի անունից կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք խլել են քաղաքացիական անձանց կյանքեր:

Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ԶՈւ-ն բազմիցս հրետակոծել է Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի և այլ բնակավայրերի քաղաքային ենթակառուցվածները։ Շենք-շինություններից բացի՝ տուժել են նաև քաղաքացիների, որոնց շրջանում կան նաև տասնյակ զոհեր։

--00—ԼՄ