Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտի մարդասիրական օգնության կհատկացնի Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

խաչ

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հակամարտության տուժածներին մարդասիրական օգնության համար: 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի կողմից այսօր հայտարարված նոր օգնության փաթեթի», - նշվում է ԱԳՆ հայտարարությունում:

Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Ֆինանսական օգնության փաթեթում ներառված են սնունդ, դեղեր և բժշկական օգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին», - ասված է ԱԳՆ հայտարարությում:

--00—ԼՄ