Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է 5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

երկրաշարժ

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո այսօր 5.0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ դա ամենաուժեղ հետցնցումն է խոշոր երկրաշարժից հետո: Ընդհանուր գրանցվել է 410 հետցնցում, որոնցից 33-ը 4-ից բարձր մագնիտուդ: Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել:

Այժմ հիվանդանոցներում է գտնվում 435 մարդ, նրանցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
 

--00—ՄՀ