Արցախից բերված փամփուշտները Լուսագյուղի բնակիչը պահել է տան տանիքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրեց 140 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։

--0--ԿԿ