Կատալոնական Ամպոստա քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Արցախ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է.

«Կատալոնական Ամպոստա քաղաքը քաղաքային խորհրդի լիագումար նիստի ընթացքում ընդհանուր 21 ձայներից 16 կողմ ձայներով ընդունեց Կատալոնիայի Արարատ հայկական միության նախաձեռնությամբ Կատալոնիայի կոմունիստական կուսակցության ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում»:

--00--ԱԹ