Մայրը 10 օր փնտրել է վիրավոր որդուն, գտնելուց 2 ժամ անց տղան մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

զինվոր

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․

Համալսարանական հիվանդանոցում շուրջ 10 օրից ավելի մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․ մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․ Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը․․․

․․․ Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով․․․»:

--00—ԼՄ