Երևանը Մոսկվային է դիմել խորհրդատվության, ոչ թե ՀԱՊԿ ներգրավման հարցով. դեսպան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Տողանյան

Երևանը Ռուսաստանի Դաշնությանն է դիմել երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության հարցով խորհրդատվության համար: ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Խոսքը ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին է՝ հղում անելով մեր երկկողմ պայմանագիրը»,- վստահեցրել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խոսքը ՀԱՊԿ-ին դիմելու մասին է: 

Ավելի վաղ դեսպանը չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ քննարկվելու է ՌԴ կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումը:

--00--ԱԹ