Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ունեն․ Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

«Կյանքեր փրկող Մարդկանց ձեռքերն հիմա այսպիսի տեսք ունեն․․․ Բժշկի ձեռք, ով ձեռնոցով աշխատել է շուրջ 10 ժամից ավել, Զինվորի ձեռք, ով կռիվ է տալիս առաջնագծում․․․

2 հզոր Բանակներ՝ Զինվորներ ու բուժաշխատողներ, այսօր իրենց կյանքի գնով անում են անհնարինը․․.»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ