Այս պահին Շուշին թշնամու արձակած հրթիռային կայանքների թիրախում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Շուշի

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.

«Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին  Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

--00--ԱԹ