Իրանի հատուկ բանագնացը մեկնել է Անկարա՝ ներկայացնելու ԼՂ խնդրի լուծման իրանական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ԱՆ

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա՝ ներկայացնելու ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Հատուկ բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Այս մասին տեղեկացնում է «Irna» գործակալությունը: 

Իրանական կողմը հակամարտող կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին:  

Հիշեցնենք, որ նախքան Թուրքիա մեկնելը Իրանի ներկայացուցիչը այցելել էր Երևան, Բաքում, Մոսկվա:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս