Վերջին ժամերին ԼՂ-ում ոչնչացվել է Թուրքիային ենթարկվող 14 սիրիացի վարձկան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

1.jpg

Alarabia կայքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: Կայքում անդրադարձ կա Արցախի ՊԲ հայտարարություններին, ՀՀ վարչապետի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ այն մասին, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով արգելված զինատեսակ է կիրառել և հրթիռակոծել Ստեփանակերտն ու Շուշին:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Անկարան, ամեն դեպքում, շարունակում է Կովկասում կրակը բորբոքել՝ սիրիացի զինյալների տեղափոխելով Ադրբեջան: Alarabia-ն, հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին, հաղորդում է, որ վերջին ժամերին Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել է 14 սիրիացի վարձկան, որ ենթարկվում էր Թուրքիային:

 

--00--ԱԹ