Արամ Ա-ն պատգամավորների հետ քննարկել է Բեյրութի պայթյունից տուժածներին օգնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

նկար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելությունը Բեյրութի պետական երեսփոխանները ներկայացնող հանձնախումբին՝ բաղկացած հայ, թե այլ համայնքներու պատկանող երեսփոխաններէ:

Այցելության նպատակն էր Վեհափառ Հայրապետին պարզել Լիբանանի Հանրապետության նախագահին անմիջական հովանավորությունը վայելող, նավահանգիստի պայթումին հետևանքով վնասված ընտանիքներու օժանդակության ծրագիրը:

Նորին Սրբությունը ողջունեց հիշյալ ծրագիրը, միաժամանակ հույս հայտնելով, որ կարելի բոլոր միջոցներով և շուտով գործադրության դրվի ծրագիրը անձրևաբեր եղանակին սկսելե առաջ: Այս ծիրին մեջ Հայրապետը հիշեցուց, որ մեծ թիվով հայկական ընտանիքներ ու տուներ վնասված են պայթումին հետևանքով, հատկապես էշրեֆիեյի, Հայաշենի, Ճեիթաուիի, Մար Մխայելի, Հաճընի և Պուրճ Համմուտի մեջ։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ կարևորութեամբ նկատի առնվին նաև հայկական թաղամասերը, շեշտեց Վեհափառ Հայրապետը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս