«Հաղթելու ենք, 100 %». Ստեփանակերտում հացի արտադրության խնդիր չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա։
Կառավարությունը հոգում է հումքի ապահովման հարցերը, որ Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չլինի: Անգամ հրթիռահրետակոծության ժամանակ արտադրամասերը շարունակում են աշխատել: Հաց թխող կանայք հացի հետ նաև լավատեսություն են փոխանցում բոլորին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ