Չե՞ք հասկանում՝ Պուտինը ինչ է ասել․ եթե սա էլ չեք հասկանում, ապա՝ վա՜յ մեզ․ Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

լևոն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում տեսակետ է հայտնել քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա՝ վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ»։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ խնդրելով սկսել խորհրդակցություններ ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում օժանդակության չափն ու ձևը որոշելու համար։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք։

--00—ԼՄ