Որևէ վիրավոր զինծառայողի բուժում սարքավորումների և դեղորայքի պատճառով չի տուժել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

․

ԲԿ-ների հարգելի՛ բժիշկներ, ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Տվյալ հիվանդանոցի տնօրենության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։

Մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս