Լիոնում`հունական եկեղեցու տարածքում, կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Լիոն

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրկին կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, տեղի հունական եկեղեցու մոտ երկու կրակոց է հնչել: 

Տեղում հավաքված են ոստիկաններ և հրշեջներ: Մեկ վիրավոր անձ տեղափոխվել է հոսպիտալ՝ միջին ծանրության վնասվածքներով: Հանցագործին փնտրում են:

AFP-ն հայտնում է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է քահանան:

 

--00--ԱԹ