ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
2015 թվականին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետՖրանսիական կառավարությունը որևէ առնչություն չունի: Այս մասին ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին Մակրոնն ասել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ նկարները հրապարակվել են անկախ թերթի կողմից: Ֆրանսիայի իշխանությունները դրա հետ որևէ առնչություն չունեն, դա կառավարական ծրագիր չէ»,- նշել է Մակրոնը:
Մակրոնը նշել է ըմբռնումով է մոտենում մուսուլմանական հասարակության զայրույթին։ Հակաֆրանսիական ցույցերն իսլամական աշխարհում պայմանավորված են իր հայտարարության թյուրըմբռնմամբ, որը հաջորդել էր 18-ամյա ահաբեկչի կողմից հոկտեմբերի 16-ին դպրոցի ուսուցչի սպանությանը:
«Մարդիկ ընկալել են, թե իբրև ես հավանություն եմ տալիս այդ նկարներին, սակայն դա այդպես չէ»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ ֆրանսիական իշխանությունները պայքար են ծավալում արմատական գաղափարախոսության դեմ:
--00--ԱՀ