ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

թոշակ

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: 

«ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։

Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։

Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։ ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին»,- գրված է հայտարարությունում: 

--00--ԱՀ