Էրդողանի գյամերը Պուտինը կարող է քաշել. ժամանակը մոտենում է. Արթուր Եղիազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ՌԴ նախագահը բոլոր հնարավորություններն ու միջոցներն ունի Թուրքիայի նախագահի այս սանձարձակ պահվածքը զսպելու, մնում է այդ գիտակցումը լինի, որ հասել է ժամանակը սանձելու Էրդողանին ու իր հարավկովկասյան հավակնությունները: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Խոսելով ռազմաճակատում տիրող իրավիճակից ու մեր կողմից վարվող մարտավարությունից, բանախոսը նշել է, որ եթե գալիս են քեզ ոչնչացնելու, դու արդեն միջոցների առաջ չպետք է կանգնես։ 

«Մենք պետք է պարալիզացնենք Ադրբեջան կոչվող պետությունը, պետք է հարվածենք Բաքվի նավթահորերին, գազատարներին, պետք է ոչնչացնել նրանց կոմունիկացիաները, պետք է Քուր գետի վրա գտնվող 19 խոշոր կամուրջները ոչնչացնել, վերացնել, պետք է կիսել այդ երկիրը մեջտեղից»,-ասել է Եղիազարյանը։

Փորձագետն անդրադարձել է նաև Էրդողանի հավակնություններին ու թուրքական գործոնին աշխարհում, ինչպես նաև թեմային վերաբերող ուշագրավ այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ