Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է հրթիռային միջոցներ, ավիացիա խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

քաղաքական

Ինչպես ՊԲ-ն արդեն հայտնել է, ուսումնասիրվում են  ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և հետևանքները: Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը և առիթից օգտվելով փաստեց․

«Նախ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի առնչությամբ և քանի որ մեզ տեսնում է նաև աշխարհը, ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»:

--00--ԱՀ