Ադրբեջանն ու Թուրքիան դատվելու են ռազմական հանցագործությունների համար. Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

թանկյան

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը թվիթերյան իր էջում տարածել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորման կադրերը` կից նշելով.

«Նույնիսկ պայմանավորվածությունից հետո, որ չեն թիրախավորելու խաղաղ բնակավայրերը...

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին խախտեց սեփական ԱԳ նախարարի խոստումը և ժամեր անց թիրախավորեց խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանն ու Թուրքիան դատվելու են ռազմական հանցագործության համար»:

--00--ԱԹ