Ավետարանոց-Սղնախ մասում թշնամին փորձել է առաջանալ ոչ թե զրահատեխնիկայով,այլ ավտոտեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

պատերազմ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Ավետարանոց-Սղնախ հատվածում թշնամական ուժերի 10 միավոր տեխնիկայով առաջանալու փորձերի մասին ՊԲ հայտարարության մեջ խոսքը ոչ թե զրահատեխնիկայի, այլ ավտոտեխնիկայի մասին է․

««Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում».-ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի»,-գրել է Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ