Սիրիացի ահաբեկչին գերեվարել են «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին ու նրա ընկերները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

վահրամ

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել են Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ու նրա ընկերները: Այդ մասին ֆՖեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ է:

Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»,- գրել է Պողոսյանը:

--00—ԼՄ