Իրանը զորք է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին. սա ուղղված է և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

«Դատելով Ալիևի վերջին հայտարարություններից՝ որևէ մտադրություն չունեն դեռևս կանգ առնելու, նաև քաղաքական խնդիրների պատճառով. նա ներքաղաքական հարցեր ունի, այդ թվում՝ իր հասարակությանը հաղթանակ ցույց տալու, և ամեն օր ինչ-որ գյուղերի դրոշներ նկարել-գցելը համացանց նաև այս նպատակն է հետապնդում»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է իրանագետ Գարիկ Միսակյանը:

Իրանի համար ենթագիտակցության մեջ դեռ նստած է, որ իրենց առասպելական թշնամիներից մեկը նաև Թուրքիան է, այսինքն՝ Իրանում որքան էլ պանթուրքիզմը վերահսկելի է, միևնույն է՝ լուրջ վտանգ են զգում դրանից, կարծում է իրանագետը:

«Իրանը քաջ գիտակցում է այս վտանգը, և եթե նայենք, դա է վկայում նաև իրանական ռազմական ուժի կենտրոնացումը սահմանին, Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով և նույնիսկ Նախիջևանի կողմերում բավականին լուրջ զինտեխնիկա է տեղակայված, և սա նաև կարելի է որակել որպես մեսիջ և՛ թուրքական, և՛ ադրբեջանական կողմին, որ որևէ գործողության ցանկություն չունենան»,-ասել է Միսակյանը:

Բանախոսի պնդմամբ Իրանն ի վերջո խստորեն դատապարտում է ահաբեկիչների մուտքը այս տարածաշրջան, և այս հանգամանքը կարող է նույնիսկ Իրանին ստիպել հարվածել այդ ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Թեմային վերաբերող այլ հարցեր ևս քննարկվել են: Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ