Արցախի նախագահին սպասարկող մեքենայի շարասյուն չի խոցվել. Վահրամ Պողոսյանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

Արայիկ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրը, թե խոցվել է Արայիկ Հարությունյանի ավտոշարասյունը, կեղծ է: 

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան:

Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

--00—ԼՄ