«Բերձորի միջանցքը ամուր է պահվում». Պեգովը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Շուշիից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

WarGonzo նախագծի ռուս թղթակից Սեմյոն Պեգովը այցելել է Շուշի և ներկայացրել, թե ինչ վիճակում է քաղաքը:

«Շուշին արդեն մի քանի օր է՝ աշխարհի ուշադրության կենտրոնում է. Ադրբեջանի ԶՈւ-ն ամեն օր հրթիռակոծում է այն: Դատելով ավերածության մասշտաբներից և հայտնաբերված բեկորներից՝ ամենայն հավանականությամբ, կիրառվել են բելառուսա-չինական «Պոլոնեզ» հրթիռներ»,- կարծում է Պեգովը:

WarGonzo թղթակիցը նաև հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե թշնամական ուժերը մոտեցել են քաղաքին՝ միաժամանակ չհերքելով, որ Շուշիի մոտակայքում դիվերսիոն ջոկատներ են նկատվել, ինչպես Հադրութում:

Ըստ Պեգովի՝ Արցախի ՊԲ-ն ամուր է պահում Բերձորի միջանցքը:

--00—ԼՄ