Ադրբեջանի Զինված ուժեր գոյություն չունեն․ Ադրբեջանի ԶՈՒ-ն հանձնված է թուրքական բանակին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

․

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով՝ հարցին, թե արդյոք այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է ֆոսֆոր, նշեց, որ հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով։ 

«Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն։ Եվ նրանց առաջիկայում սպասվում է անկնկալ»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության, Թուրքիայի մասնակցության մասին՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։

--00--ԱՀ