Գիշերվա ընթացքում Կանադայում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Կանադայի Օնտարիո նահանգի Մանսի քաղաքում գիշերը երկու  քրիստոնեական եկեղեցի է այրվել։ Այս մասին հայտնում է Cbc.ca-ն։

Իշխանությունները չեն բացառում, որ պատճառը կարող է լինել հրկիզումը։ Միմյանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ:  Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Աղբյուրի հաղորդմամբ շենքերը լրիվ ոչնչացել են։ Ըստ ոստիկանության տվյալներով՝ տուժածներ չկան։

--00--ԱՀ