Չեմ կարծում՝ ունենք իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի. փոխվարչապետը՝ COVID-19-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

մհեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, նշել է, որ չի կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի:

«Եթե անցած փորձն ամփոփենք, ոչ միայն Հայաստանի, այս պահի դրությամբ, կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու», - ասել է Փոխվարչապետը և կոչ արել կանխարգելիչ բոլոր միջոցառումները պահպանել, քանի որ դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար։

Ըստ փոխվարչապետի՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24 միջոցառումները լուրջ դերակատարություն են ունեցել, և իրավիճակը վերականգնվել է։

Նշենք, որ նոյեմբերի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որից 56466-ը՝ առողջացած, 1391-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում: Երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Ունենք 639 առողջացած և 28 մահվան դեպք:

--00—ԼՄ