Իրանը ցանկանում է Ղարաբաղում հասնել ոչ միայն հրադադարի, այլև խաղաղության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

Իրանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում հասնել ոչ միայն հրադադարի, այլև խաղաղության։ IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին  հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Կարծում ենք, որ ձեռնարկված գործողությունները բավարար չեն: Ձգտում ենք լուծել ճգնաժամը», - նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա, որտեղ ներկայացրել է Ղարաբաղի վերաբերյալ Թեհրանի ծրագիրը:

--0--ԿԿ