Արցախի իշխանությունը կարող է ճանաչել Ղրիմի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.

«Ուկրաինայի հումորիստ - դերասան նախագահին բաց նամակներ գրելու և ծաղրելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ դիմել ՀՀ իշխանություններին՝ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մաս ճանաչելու պահանջով:

Կարելի է նաև ճանաչել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եթե Հայաստանի իշխանությունները, տարբեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, պատրաստ չեն գնալ այդ քայլին, ապա դա հանգիստ կարող է անել Արցախի իշխանությունը:

Ասեմ ավելին, Արցախի իշխանությունը, Վրաստանի ոչ բարեկամական վարքագծին ի պատասխան, կարող է ճանաչել նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:

Ժամանակն է խոսքերից ու պաթոսային ելույթներից անցնել կոնկրոտ գործողությունների, քանի Մոսկվան արդեն վաղուց արցունքներին չի հավատում . . .»։

--00—ԼՄ