Արցախի 220 դպրոցներից 61-ը վնասվել է. 23978 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել: Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվեն են կրթության իրավունքից: Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը:

Ըստ այդմ՝ վնասվել է 58 մանկապարտեզներից 10, այն է՝ 10 տոկոսը: 220 դպրոցներից վնասվել է 61-ը, այն է՝ 28 տոկոսը: 

23978 դպրոցական և 4036 նախադպրոցական տարիքի երեխա զրկվել է կրթական իրավունքից: 

--00—ԼՄ