Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով 150 հա տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Ննգի

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս մասին նշել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը: 

Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։

 

--00--ԱԹ