ԱԱՏՄ-ն դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով այսօր այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ եւ Վահագնաձոր համայնքներում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։

«ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով այսօր այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ եւ Վահագնաձոր համայնքներում։

Ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք եւ սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են սահմանված նորմերի պահանջներին:

Այստեղ ապահովված են եղել բավարար քանակի դեղամիջոցներ, հեռավար ջերմաչափներ, անհատական պաշտպանիչ եւ ախտահանիչ պարագաներ:

Ըստ ԱԱՏՄ տեսուչների՝ հաստատությունները սահմանված կարգով ախտահանվում են, ունեն նաեւ մեկուսարաններ՝ հնարավոր վարակվածներին մեկուսացնելու համար:

Տեսչականի մասնագետները տրամադրել են իրազեկման թերթիկներ, ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանների ձեւանմուշներ»,- հայտնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։

--00--ԱՀ