Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշեր Արցախի հյուսիս արեւմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք բոլորը անհաջողությամբ են ավարտվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։

«Մարտունու ուղղությամբ՝ դեպի հարավ, Ճարտարի ուղղությամբ, թշնամին կարողացել է ձեռք բերել 1-2 դիրք»,-հավելեց Հովհաննիսյանը և նշեց, որ այօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

--00--ԱՀ