Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

սմերչ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է  հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ 

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

--00--ԱՀ