2000 ՀՀԿ-ական զորակոչվել կամ կամավորագրվել է, նրանց թվում կա 5 զոհ, 20 վիրավոր. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

հհկ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի առաջին իսկ օրերից թշնամուն հաղթելու գործում իր ավանդն է ներդրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հումանիտար, ռազմատեխնիկական, ինչպես նաև դեղորայքային լուրջ աջակցություն է ցուցաբերել Արցախին:

Դրանից բացի՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 2000 ՀՀԿ-ական զորակոչվել կամ կամավորագրվել է, կան զոհվածներ և վիրավորներ: ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նահատակվածները 5-ն են, վիրավորները՝ 20-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ