Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Վիեննայում լինել զգոն և խուսափել տեղաշարժերից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները՝ խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ 1 ոստիկան: Ընդհանուր առմամբ սինագոգի հարակից փողոցում գնդացիրից արձակվել է մոտ 50 կրակոց: Հարձակվողը պայթեցրել է իրեն, երկրորդը փախուստի մեջ է: Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ կասկածյալի:

--00—ԼՄ