Վերջին 1 օրում COVID-19-ից 22 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 7 է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

մահ

Նոյեմբերի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որից 57599-ը՝ առողջացած, 1413-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Ունենք 1133 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է:

--00—ԼՄ