Արցախում սպիտակ ֆոսֆորով անտառներ են հրդեհվել. բնապահպանները պետք է խոսեն սրա դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը վերահրապարակել է լրատվամիջոցի գրառումն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սպիտակ ֆոսֆորի զինատեսակով Արցախի անտառածածկ տարածքներ է հրդեհվել: Երաժիշտն այդ գործողությունները հանցագործություն է որակում։

«Սա էկոլոգիական հանցագործություն է, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմական մարտավարություն։ Բնապահպանական կազմակերպությունները պետք է խոսեն սրա դեմ»,- գրել է Թանկյանը:

Երաժիշտը հրապարակմանը կից նշել է նաև նաև դերասան Լեոնարդո դի Կապրիոյի, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի, «Գրին Փիս», «WWF», «Rainforest Alliance» կազմակերպությունների էջերը, որոնք զբաղվում են էկոլոգիական խնդիրներով:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն մի քանի անգամ արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Արցախում: Սպիտակ ֆոսֆորից ստացած 10 տոկոս այրվածքն անգամ կարող է մահացու լինել մարդու օրգանիզմի համար:

--00—ԼՄ